Ցանկից կհանե՞ն

30/06/2011

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները համաձայնության են եկել` Երեւանում գտնվող մի շարք օբյեկտներ հանել ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկից: Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգում: Նշված օբյեկտների ցանկում ներառված են Օրբելի-29 հասցեում տեղաբաշխված զինվորական հոսպիտալը, Զ. Սարկավագի-50 հասցեում տեղաբաշխված նախկին N16 պոլիկլինիկայի շենքը եւ նույն փողոցում գտնվող մոտոհրաձգային գնդի «Քանաքեռ» զինավանը, Վերին Նուբարաշենում գտնվող հրաձգարանն ու ուսումնական կենտրոնը: Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը մեր երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի տեղաբաշխման կետերի մասին համաձայնագիրը կնքել են 1996թ., որից հետո այն մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: