Այս տարվա «Ոսկե ծիրանը» վերջապես ոսկու գույն է ստանում: Կազմակերպիչներին հաջողվել է Երեւան բերել վերջին տարիներին համաշխարհային կինոյի ամենասպասված ժապավեններից մեկը` ամերիկացի Տերենս Մալիկի «Կենաց ծառը»: Ճիշտ է` վերջինս մրցութային ծրագրում ընդգրկված չէ, սակայն հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել այս տարի Կաննի փառատոնի «Ոսկե արմավենուն» արժանացած այս երեւակայական դրաման` Բրեդ Պիտի եւ Շոն Պենի մասնակցությամբ: