Հովոն կմտածի գիշերը

29/06/2011

Հաղորդավար եւ վերջին տարիներին` նաեւ «ակտիվ» դերասան Հովհաննես Ազոյանը՝ նույն ինքը` Հովոն, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ յուրաքանչյուր հարցազրույցից հետո իր կյանքը կտրուկ փոխվում է: «Երբ ես հարցազրույց եմ տալիս, շատ անկեղծ եմ լինում իմ արտահայտած մտքերում, ինչը, բնականաբար, անհետեւանք չի անցնում: Չեմ սիրում խոսել՝ միայն խոսելու համար»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե Հովոյի անձնական կյանքին շատ քչերն են ծանոթ, նա պատասխանեց. «Նկատել եմ, որ շատերն են սիրում իրենց անձնական կյանքն ի ցույց հանել: Ես այդ տեսակին չեմ պատկանում: Գիտեք, որ վաղուց ամուսնացած եմ եւ ունեմ աղջիկ երեխա՝ Կարինա անունով»: Մեր հարցին, թե փոքրիկ Կարինային քույր կամ եղբայր պարգեւելու մտադրություն դեռ չկա՞, Հովոն ծիծաղելով պատասխանեց իր ոճի մեջ. «Խոսք եմ տալիս հենց այս գիշեր մտածել այդ հարցի շուրջ»: