Արմենչի՞կ եւ SNOOP DOGG

29/06/2011

Ո՞ւմ պայծառ մտքով կարող էր երբեւէ անցնել, որ մի օր կլսենք «մելամաղձոտ» Արմենչիկին սկանդալային համբավ ունեցող աշխարհահռչակ ռեփեր SNOOP DOGG-ի հետ դուետ կատարելիս: Օրերս «ArmenEntertainments»-ի կողմից համացանցում տեղադրվել է Արմենչիկի եւ ռեփերի համատեղ դուետի մասին ազդարարող գովազդը: Մի քանի վայրկյան տեւող «տեսահոլովակում» դանդաղ կադրերով եւ լուրջ դեմքի արտահայտությամբ ձայնագրման ստուդիա են մտնում Արմենչիկն ու մշտապես ծխապարուր ռեփեր SNOOP DOGG-ը: Այդ նույն` լուրջ դեմքի արտահայտությամբ ծանոթանում են ստուդիայում տարված աշխատանքին, հավանության ու գոհունակության նշաններ են անում միմյանց, որից հետո հրաժեշտ են տալիս՝ ջերմ գրկախառնությամբ: