Տավուշի մարզում հունիսի 28-ին Արծվաբերդ գյուղի Ներքին Շեն կոչվող հանդամասում` ընկուզենու վրա հայտնաբերվել է հոսանքահարված դիակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փոխանցմամբ` դիակն իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Արծվաբերդ գյուղի բնակիչ, 19-ամյա Արամ Դալլաքյանի դին եւ հանձնվել Ոստիկանության աշխատակիցներին: