Երեկ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դավթյանը: Վերջինս Երեւանի բնակչի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների կապակցությամբ համապատասխան խախտումներ չարձանագրելու համար նրանից պահանջել եւ ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Հիշեցնենք, որ նման «փոքր» բացահայտումները հատկապես Երեւանի քաղաքապետարանում վերջին շրջանում հաճախակի են դարձել, մինչդեռ «խոշոր շնաձկները» շարունակում են պաշտոնավարել: