Սպանել է բժշկին

27/06/2011

Անցած կիրակի ժամը 23:30-ին Շտապ օգնության կայանից Գյումրիի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 տուն կանչով մեկնած թիվ 10 բրիգադի բուժաշխատողների հետ հիվանդի հարազատները վիճաբանության են բռնվել: Ինչպես հաղորդել են Ոստիկանության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը թիվ 13 տանը հայտնաբերել է թիվ 10 բրիգադի բուժաշխատող, 1946թ. ծնված Աշոտ Գրիգորյանի մարմինը` ճակատի եւ այտոսկրի աջ մասում քերծվածք-վնասվածքների հետքերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: Գյումրիի բնակիչների խոսակցությունների համաձայն, հիվանդի որդին հարբած է եղել, ծեծել է բժշկին, ով հիվանդին բուժօգնություն ցույց տալուց հետո գնացել է տուն, որտեղ էլ մահացել է: