Երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը հերքել է ինտերնետային մի շարք կայքերում տարածված տեղեկատվությունը, ըստ որի` ՊԲ-ի զորամասերից մեկի 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից:
ԼՂ ՊԲ-ն «բացահայտ ապատեղեկատվություն, ակնհայտ կեղծ եւ անհիմն հերյուրանք» է որակել հիշյալ հաղորդումը: Ղարաբաղի ՊԲ-ն շեշտում է, որ իր մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները «վստահորեն վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը եւ չեն ենթարկվում սադրանքների»: