Ցույցի արդյունքը

25/06/2011

«Նաիրիտի» արտադրական անձնակազմին վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ: Այդ մասին տեղեկացրել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մնացած անձնակազմի մեկ ամսվա աշխատավարձը կվճարվի եկող շաբաթվա առաջին 2 օրերի ընթացքում: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույց են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, որից հետո ստանում են մեկ ամսվա իրենց աշխատավարձը: Վերջին բողոքի ակցիան տեղի էր ունեցել հունիսի 10-ին: