Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի գնահատման եւ կառավարման ավագ հարկային տեսուչ Արշակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել մայիսի 13-ին ալկոհոլի ազդեցության տակ «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում հետիոտն Արարատ Ջանոյանին վրաերթի ենթարկելու համար: ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն, Ջանոյանը տեղում մահացել է, իսկ նրան վրաերթի ենթարկած Ա. Մաթեւոսյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի: Երեկ Ա. Մաթեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: