Հրապարակային կերակրում

22/06/2011

Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում «Trafford» առեւտրի տան այցելուները հետաքրքիր մի ակցիայի են ականատես եղել. 100-ից ավելի կանայք, տեղավորվելով առեւտրի կենտրոնում, սկսել են կրծքով կերակրել իրենց երեխաներին: Ինչպես հաղորդում է բրիտանական «The Daily Telegraph» պարբերականը, ֆլեշմոբին մասնակցել են տարբեր տարիքի մայրեր, ոմանք առեւտրի կենտրոն էին ժամանել իրենց ամուսինների հետ: Ֆլեշմոբն իրականացվել է բրիտանական Առողջապահության ազգային ծառայության աջակցությամբ եւ նպատակ ուներ հասարակությանը հիշեցնել նորածիններին ավանդական կերպով (կրծքով) կերակրելու անհրաժեշտության մասին: