Ծխելն արգելվել է

22/06/2011

Ֆրանսիայի հարավում գտնվող Լա Սյոտա քաղաքի Լյումիեր եղբայրների անվան լողափում ծխելն արգելվել է: Փոխքաղաքապետ Նոել Կոլյուրանի խոսքով` հունիսից իրավական ուժ ստացած արգելքի համաձայն` ծխելը թույլատրվում է միայն հատուկ ծխելու համար նախատեսված վայրերում, որտեղ տեղադրված են ստացիոնար մոխրամաններ: Մինչ այժմ տեղադրված է այդպիսի 10 մոխրաման: Նաեւ նշել է, թե արգելքը սահմանվել է այն բանից հետո, երբ լողափն այլեւս անհնար է դարձել մաքրել ծխուկներից: Օրենքը խախտողներին տուգանք չի սպառնում, սակայն քաղաքային վարչակազմը լողափի այցելուների հետ անցկացնում է բացատրական աշխատանքներ: Հնարավոր է` նմանատիպ արգելքներ գործեն նաեւ քաղաքի այլ լողափերում: Նշենք, որ ներկայումս Ֆրանսիայում ոչ մի այլ լողափում ծխելն արգելված չէ: