Պահանջագիր են ուղարկել

22/06/2011

Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու պահանջով «Շիրակ կենտրոն» հ/կ-ն պաշտոնական գրությամբ 4053 ստորագրություններով պահանջագիր է ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի ստորագրությամբ ուղարկված պահանջագրում, մասնավորապես, ասվում է. «Ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ կառավարության` Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել: Ավելին, գյումրեցի մշակույթի գործիչների եւ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպվել է Գյումրիից տեղափոխված չորս որմնանկարների վերադարձման պահանջով ստորագրահավաք: Այս գրությանը կից ուղարկում ենք առաջին փուլով հավաքված 4053 քաղաքացիների ստորագրությունները»: Ի դեպ, ստորագրահավաքը շարունակվում է: