Երեկ ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` այդ հատվածում միմյանց են բախվել 22-ամյա Սերգեյ Աբրահամյանի վարած «ՎԱԶ-2110» մակնիշի 07 ՕՏ 492 համարանիշի եւ 45-ամյա Վարդան Հերոյանի վարած «Հունդայի» մակնիշի 96 ՏN 999 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, «ՎԱԶ-2110»-ի վարորդը եւ նրա ուղեւոր 23-ամյա Հովհաննես Աբրահամյանը, ինչպես նաեւ «Հունդայի» մեքենայի ուղեւորներ 48-ամյա Նաիրա Հերոյանը, 41-ամյա Թերեզա Բարսեղյանը, 22-ամյա Անի Պողոսյանը եւ 48-ամյա Արմեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Արմենիա» բժշկական կենտրոններ: Ի դեպ, «Հունդայի» ավտոմեքենան պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Ալբերտ Հերոյանին: