ՀՀ Կառավարությունը երեկ հաստատել է «Հերիթեյջ ֆաունդեյշն», «Վորլդ էքոնոմիք ֆորում» եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունների կողմից տարեկան պարբերականությամբ հրատարակվող «Տնտեսական ազատության», «Համընդհանուր մրցունակության», «Ցանցային պատրաստվածության» եւ «Կոռուպցիայի ընկալման» ինդեքսների բարելավման միջոցառումների ծրագիրը, ինչը միտված է միջազգային գնահատումներում ՀՀ դիրքերի բարելավմանը։