Շվեդական Ուպսալա քաղաքում 1.2 միլիոն դոլարով վաճառվել է հանրահայտ գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Բոմարսունդի ճակատամարտը» կտավը: Ընդ որում, նկարի տերը գաղափար անգամ չի ունեցել դրա արժեքի մասին, եւ ի թիվս այլ հնաոճ իրերի` այն հանձնել է փոքրիկ աճուրդային տներից մեկի հայեցողությանը: Նա այդ կտավը ժառանգել է հանգուցյալ տիկնոջից եւ տասնամյակներ շարունակ անուշադրության մատնել: Նոր տուն տեղափոխվելուց հետո, սակայն, կտավի տերը` նախկին անտառահատը, որոշել է ազատվել անպետք իրերից, եւ դրանց շարքում նաեւ աճուրդային տուն ուղարկել պատից կախված նկարը: «Վաճառեք` ինչ հնարավոր է, մնացյալն ուղարկեք Կարմին Խաչին»,- գրել է շվեդը: «Նա զարմացել է, երբ աճուրդային տան ներկայացուցիչները նշել են կտավի մեկնարկային արժեքը»,- գրում է շվեդական պարբերականը: Ի դեպ, կտավն աճուրդում գնել է ռուս արվեստասերներից մեկը: