ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի 10.06.11թ. կայացած նիստում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստացավ Diners Club միջազգային վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
Աշխարհում պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգում մասնակցության գործընթացը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ սկսել էր դեռեւս 2010թ. տարեվերջին: Diners Club-ի հետ կնքված պայմանագրով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է այս հեղինակավոր կազմակերպության բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում` հնարավորություն ստանալով սպասարկելու Diners Club-ի` ճանաչված համաշխարհային ապրանքանիշի պլաստիկ քարտերից եւ էլեկտրոնային վճարման ամենատարբեր ծառայություններից օգտվող քարտապաններին:
Առաջիկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կսկսի համապատասխան ծրագրային ապահովման ներդրման եւ Diners Club-ի համաշխարհային ցանցին բանկի բանկոմատների ու POS-տերմինալների միացման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2011թ. 4-րդ եռամսյակում:
Diners Club-ը (www.dinersclubinternational.com) հիմնադրվել է 1950 թվականին, այն բարձրակարգ ֆինանսական ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 185 երկրներում, շուրջ 675,000 բանկոմատների եւ կանխիկացման կետերի միջոցով: Diners Club-ի քարտերը առաջին բազմանպատակ օգտագործման քարտերն էին աշխարհում:
Համագործակցությունը Diners Club-ի հետ հնարավոր է դարձել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զարգացման դինամիկայի, մասնաճյուղերի եւ բանկոմատների, քարտերի սպասարկման կետերի ցանցերի ընդլայնման, Հայաստանի պլաստիկ քարտերով ծառայությունների շուկայում բանկի զբաղեցրած առաջատար դիրքերի եւ մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաեւ բանկի հեղինակության եւ ֆինանսական ցուցանիշների շարունակական աճի շնորհիվ:
R