Հուլիսից կտուգանվեն

15/06/2011

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն եւ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում են, որ մինչեւ հուլիսի 1-ը ԱՊՊԱ չունեցող մեքենաների սեփականատերերը կտուգանվեն: «Մինչեւ հուլիսի 1-ը հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող այն քաղաքացիները, որոնք առ այսօր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել, կամ կնքված ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը արդեն ավարտվել է, այդ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում չեն վճարի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար օրենքով սահմանված տուգանքները»,- նշված է նրանց համատեղ հաղորդագրության մեջ: Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ www.rea.am կայքի «Նորություն» տողից, ինչպես նաեւ կայքի Շարժական գույք բաժնում տեղադրված Ավտոապահովագրողների բյուրոյի բաններից: