Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) 2012թ. գիտական մրցույթի հրավեր

15/06/2011

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին եւ հետազոտողներին հրավիրում է 2012թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչեւ 2012թ. հունվարի 1-ը: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչեւ 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետեւյալ կայքի միջոցով` ansef.heroku.com մինչեւ 2011թ. օգոստոսի 31-ը: Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը եւ մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը: Լրացուցիչ հրահանգների համար դիտել պորտալի գրանցման էջում ուսումնական տեսաերիզները: Եթե Դուք նոր դիմորդ եք եւ նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ եւ առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետեւ կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլեկտրոնային նամակ եւ հնարավորություն կունենաք մուտք գործել պորտալ: ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]: