Երկու շաբաթից եթերում կհայտնվի ռեփեր Դավոյի եւ Դավիթի համատեղ «Լինենք ազատ» երգը, որ ռոքի եւ ռեփի համադրում է: Տեսահոլովակի բեմադրող օպերատոր Սուրեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն 5 օր է` ընթանում են նկարահանման աշխատանքները: Մեր հարցին, թե ո՞ւր կորավ հայկական «գռդոն» ասվածը, երբ մեկ օրում նկարում, մոնտաժում եւ եթեր են թողարկում, Սուրենը պատասխանեց. «Ես «գռդոնից» հեռու մարդ եմ: Սյուժեի համաձայն` մեզ նույն ժամային ռեժիմն է անհրաժեշտ: Տեսահոլովակում քաղաքի տարբեր վայրերում բազում մարդիկ հայկական դրոշի գույնով ներկած լապտերներով տանիք են բարձրանում, իսկ երբ արեւը մայր է մտնում` օդ են բարձրանում եռագույն լապտերները: Երկինքը դրոշի է վերածվում: Եթե երգը չհավանեի, չէի վերցնի այս աշխատանքի նկարահանումներն ինձ վրա: Բավականին հետաքրքիր գործ է արված»: