– Ուկրաինացի դերասանուհի Ալյոնա Վինիցկայան դեմքի մաշկը խնամում է շատ պարզ` վարսակաձավարով (օվսյանկա) դիմակի շնորհիվ: Հատուկ դեղատոմս չկա, պարզապես վարսակաձավարի վրա եռացրած ջուր է լցնում (կամ եփում է), ապա վրան բնական մեղր է ավելացնում եւ քսում դեմքին ու պարանոցին: Հրաշալի սնուցող դիմակ է:
– Հոլիվուդյան կինոաստղ Անջելինա Ջոլին, որքան էլ տարօրինակ է` մանկական ցանափոշին (դետսկայա պրիսիպկա) օգտագործում է մազերին արագ թարմություն տալու համար: Նրա խոսքերով` մանկական ցանափոշին չոր շամպունի էֆեկտ ունի եւ կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ մազերը լվանալու ժամանակ չկա: «Պարզապես մի փոքր ցանափոշի քսեք մազարմատներին եւ մազերի ծայրերին եւ սանրեք: Կապշեք` տեսնելով էֆեկտը»,- ասում է նա:
– Երգչուհի Անի Լորակը համոզված է, որ կնճիռների դեմ լավագույն դեղատոմսը առողջ քունն է: Իսկ մաշկի խնամքի համար օգտագործում է իր մայրիկի տված դիմակի բաղադրատոմսը: «Դեմքիս համար օգտագործում եմ շատ հեշտ եւ ամառային մի դիմակ, որն ինձ խորհուրդ է տվել մայրս: Բաժակի մեջ տրորում ես թարմ, լավ լվացված ելակը եւ քսում ես դեմքին: Հրաշալի դիմակ է ստացվում նաեւ վարունգից: Պարզապես կլոր-կլոր կտրատեք եւ դրեք դեմքի վրա` մինչեւ չորանա»,- ասում է նա:
– Սոֆիա Ռոտարուն մազերը խնամում է Կարիբյան ծովի ձկնատեսակների խավիարից պատրաստված շամպունով:
– Ռուս ֆոտոմոդել Օկսանա Ֆեոդորովան տնային պայմաններում պատրաստված դիմակներն է նախընտրում: «Մազերս սնուցելու համար դիմակ եմ պատրաստում: Մի տարբերակը` ձվով, ձիթապտղի յուղով եւ մեղրով, մյուսը` սեւ հացը եւ ջուրն օգտագործելով»,- ասում է նա:
– Նիկոլ Քիդմանը բոլոր շիկահերներին խորհուրդ է տալիս մազերը ներկել լոռամրգիով (կլյուկվա): «Երբ խամրում է մազերի գույնը եւ մոտենում է մազերը ներկելու հերթական ժամանակը, գլուխը լվացեք բնական լոռամրգու հյութով: Հրաշալի գույն են ստանում մազերը: Կարող եք հանգիստ երկարաձգել վարսավիրանոց գնալը»,- ասում է դերասանուհին: Ի դեպ, մազերին փայլ հաղորդելու համար Նիկոլը շամպայնով է շփում այն:
– Դերասանուհի Հելլի Բերրին առավոտյան դառը սուրճի նստվածքն օգտագործում է որպես սկրաբ` մարմնի, ոտքերի ցելյուլիտի դեմ պայքարելու հարցում: Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը քայքայում է ճարպերը:
– Սկանդալային մոդել Քեյթ Մոսսը անքնության արդյունքում ուռած աչքերի տակ եղած մուգ շրջանակները եւ դեմքը թարմացնում է թութքի (գեմառոյ) համար նախատեսված քսուքով: «Շքեղագույն միջոց է, վայրկյանական ազդեցություն ունի»,- ասում է մոդելը:
– Դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը ձիթապտղի յուղն օգտագործում է որպես դեմքը սնուցող ամենօրյա կրեմ-քսուք, մազերը սնուցող դիմակ, եղունգները սնուցող յուղ: