Պաշտոնակատարներ

13/06/2011

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, որով երկու պետական բուհերում ռեկտորների պաշտոնակատարներ է նշանակել: Ըստ ԿԳՆ մամուլի ծառայության, Աշոտյանի հրամանով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորների աշխատանքային պայմանագրերը չեղյալ են համարվել: Նախարարի համապատասխան հրամաններով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ոստանիկ Մարուխյանը, իսկ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար` Վարդեւան Գրիգորյանը` մինչեւ համապատասխան կարգով ընտրությունների անցկացումը: