Հայկոյի 5 օրական որդին` ամսագրի շապիկին

13/06/2011

Վերջապես բոլոր հետաքրքրասերները տեսան երգահան Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդու` Արմանի լուսանկարները: Օրեր առաջ հայկական ամսագրերից մեկի շապիկին տեղադրվեց Հայկոյի եւ 5 օրական Արմանի լուսանկարը: Սովորաբար հայ ընտանիքները պահպանում են երեխային 40 օր օտար աչքից հեռու պահելու ավանդույթը: «Ոչ ես, ոչ Անահիտը սնոտիապաշտ չենք: Մենք վստահ ենք, որ մեր բալիկին միայն բարի աչքով են նայում»,- այս կապակցությամբ ասաց Հայկոն: Հարցին, թե ո՞ւմ են նմանեցնում Արմանին, Հայկոն պատասխանեց. «Մենք դեռ չենք կողմնորոշվել, թե ում է նման: Բայց դե, ավանդաբար մերոնք` ինձ են նմանեցնում, Անահիտի ընկերներն` իրեն»: Հայկոն շտապեց նշել, որ երեխային լուսանկարելու դիմաց ամսագիրը որեւէ գումար չի վճարել. «Պարզապես ամսագրի տղաները ընկերավարի խնդրել էին, որ առաջինն իրենք լուսանկարեն Արմանին, մենք էլ տվել ենք մեր համաձայնությունը»: