Արամ mp3-ի հայր դառնալուն մնաց 10-15 օր

13/06/2011

«Vitamin» ակումբի մասնակից, հաղորդավար եւ երգիչ Արամ mp 3-ին հաջողվել է կատարել կնոջն ու ապագա որդուն տված իր խոստումը` չմեկնել երկրից գոնե մեկ ամիս: «Չնայած տարբեր նախագծերի առաջարկներին, ինձ հաջողվել է կազմակերպել իմ աշխատանքային գրաֆիկն այնպես, որ կարողանամ գոնե այս մեկ ամիսը լինել ընտանիքիս հետ»: Արամի եւ կնոջ` Աննայի որդին ծնվելու է մոտ օրերս: «Մեզ ասել են` 10-15 օրից պատրաստվեք` պապա-մամա դառնալուն: Մենք էլ պատրաստվել ենք` գնել ենք շորիկները, օրորոցը` օժիտը»: Ասում են, որ նախքան փոքրիկի ծնվելը չեն գնում շորիկներ: Մեր հարցին, հավատո՞ւմ է արդյոք «պապական»` հին ավանդույթներին, Արամը պատասխանեց. «Ես լսել եմ, որ չի կարելի գնել եւ տուն բերել: Մենք էլ երեխայի օրորոցը գնել ենք, բայց տուն չենք բերել: Թողել ենք խանութում: Իսկ ահա շորիկները, բնականաբար, տանն են եւ սպասում են իրենց տիրոջը»: Փոքրիկի անունը, սակայն, դեռ չեն որոշել։ «Ասում են` երբ երեխան ծնվի, կնայես դեմքին եւ կհասկանաս նրա անունը»,- ասում է Արամը: