Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը ազատ արձակված ընդդիմադիրների արդարացման գործընթաց չի ենթադրում. «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ հայտարարել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Համաներման ակտը չի ենթադրում, որ նրանցից ինչ-որ մեկը պիտի արդարացվի: Դա միանգամայն այլ ընթացակարգեր ենգ Համաներման ակտը չի առնչվում նրանց հանցագործ լինելուն թե չլինելուն: Օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա: Նրանք համարվում են այդպիսին»,- ասել է նա: Մայիսի 27-ին ուժի մեջ մտած համաներման մասին որոշման հիման վրա արդեն հունիսի 7-ի դրությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 419 դատապարտյալ, կրճատվել է 25 դատապարտյալների պատժաչափը: