Լավ պայմաններ

11/06/2011

«Ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար հիմա լավ պայմաններ են ստեղծվել»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Լյուբլյանայում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Ալիեւը կարեւորել է ստատուս-քվոյի փոփոխությունը եւ հույս հայտնել, որ ընթացող բանակցությունները արդյունքներ կտան, եւ «կապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Սլովենիայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ Սլովենիան հատուկ ուշադրություն է դարձնում եվրոպական տարածքում խաղաղության ու անվտանգության պահպանմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: