ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳ նախարար` Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի դեպարտամենտի ղեկավար Լորի Բրիստոյի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` Կազանում սպասվող զարգացումները, ինչպես նաեւ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: