Ստեղծվել է քնկոտներին արթնացնելու ամենադաժան միջոցը` «Money-Shredding Alarm Clock»-ը, որը միաժամանակ մանրացնելով` կտրատում է թուղթը: Այն, թերեւս, ամենաարդյունավետ զարթուցիչն է: pcnews.am-ի փոխանցմամբ` եթե տերը չհասցնի անջատել զարթուցիչը ճիշտ ժամանակին, այն կսկսի ոչնչացնել թղթադրամները: Սարքի դիմային մասն ապակուց է, այնպես որ` հնարավոր է հիանալ ամբողջ պրոցեսով: Զարթուցիչի աշխատանքի համար անհրաժեշտ է սարքի մեջ թղթադրամ տեղադրել: Եթե տերը չհասցնի անջատել զարթուցիչն ու հանել թղթադրամը, ապա կկորցնի այն: Սարքը դեռեւս չի հանվել վաճառքի: