Կատակ է արել

11/06/2011

«Հայկական ռադիոն, ենթադրաբար, միակ կոմունիստական ռադիոն էր, որը ճշմարտություն էր ասում: Թվացյալ ռադիոն Հայաստանում գոյություն ուներ Արեւելյան Եվրոպայի նախկին կոմունիստական ռեժիմների ժամանակ եւ մինչեւ 1989 թվականն այդ մռայլ տարածաշրջանում մեծ ժողովրդականություն վայելող կատակներ էր անում»,- այդ մասին գրել է ամերիկյան CNBC-ն: Կուլմինացիան Հայկական ռադիոյի պատասխաններն էին ռադիոլսողների հարցերին: Հանրածանոթ կատակներից մեկն այսպիսին էր. «Հնարավո՞ր է կոմունիզմ Շվեյցարիայում»,- հարցնում է ռադիոլսողը: «Այո, բայց ցավալի կլիներ»,- պատասխանում է Հայկական ռադիոն: Վիեննայում հավաքված Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային տնտեսական համաժողովի Ռուսաստանին նվիրված կոնֆերանսի արեւելաեվրոպացիների լսարանին կարելի է ներել, որ նրանք ներկաներից մեկի հարցին ի պատասխան` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ասածից հիշեցին Հայկական ռադիոյի կատակները: «Ապրանքների բարձր գները օրհնա՞նք է, թե՞ անեծք ձեր երկրի համար»,- «Հայացք Ռուսաստանի վրա» նիստի մասնակիցներից մեկը հարցրել է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին: «Երբեմն մենք ասում ենք` փառք Աստծուն, որ մենք չունենք նավթ: Մենք պետք է դրա փոխարեն օգտագործենք մեր ուղեղը»,- ժպտալով պատասխանել է Սարգսյանը: