«Նոր ռադիոն» փողով չի

09/06/2011

Լուրեր էին տարածվել, որ Լուսինե Թովմասյանի ղեկավարած ռադիոն յուրաքանչյուր նոր երգի դիմաց այնպիսի հսկայական գումարներ է պահանջում երգիչներից, որ կարողանում է «յոլա» գնալ միայն մեկ գովազդատուով: Լուսինեն, սակայն, ծիծաղով ընդունեց այս բամբասանքները. «Ես վստահեցնում եմ բոլորին, որ մեկ դրամ անգամ չեմ վերցնում որեւէ երգ մեր ռադիոյի եթերում հնչեցնելու դիմաց»: Մեր դիտարկմանը, որ իր ռադիոյում գովազդ գրեթե չի հնչում, եւ ուրեմն ինչի՞ հաշվին է գոյատեւում ռադիոն, Լուսինեն պատասխանեց. «Պարզապես միայն մեկ գովազդատու ունենալով, ես ստանում եմ այնքան գումար, որքան մյուս ռադիոները մի քանի գովազդատուից` քիչ, քիչ: Ի դեպ, ստանում եմ ո՛չ պակաս, ո՛չ ավելի: Հերիքում է»: