Արամեի` «Իմ միակ սիրելին»

06/06/2011

Հայաստանի ամենաբարձրահասակ երգիչ Արամեն մինչ տարեվերջ պատրաստվում է եւս մեկ լայնամասշտաբ մենահամերգ կազմակերպել Մարզահամերգային համալիրում: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Արտավազդ Ամիրյանը, ով, ինչպես ինքն է նշում`«համարյա» թե Արամեի պրոդյուսերն է հանդիսանում: Սակայն մինչ մենահամերգը, Արամեն շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր` «Իմ միակ սիրելի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը: Հ. Մովսիսյանը երբեք չի հերքել իր մասին տարածված այն խոսակցությունները, որոնց համաձայն` նա բարձր գին է պահանջում տեսահոլովակ նկարահանելու դիմաց: Ա. Ամիրյանի խոսքով` տեսահոլովակը դեռեւս մոնտաժային փուլում է: Նա հույս ունի, որ 15 օր հետո հեռուստադիտողն այն կտեսնի: «Հիշեք բառերս, հզոր գործ ա ստացվելու: Դեռ շատ են խոսելու այս երգի եւ տեսահոլովակի մասին»,- վստահեցրեց Ա. Ամիրյանը: