«Թափառումը» մեկնարկեց

04/06/2011

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ երկար սպասված «Թափառում» ռոք օպերայի պրեմիերան, որին ներկա էին մշակույթի եւ շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: «Թափառումը» հայկական առաջին ռոք օպերան է, որի ռեժիսորն է Կամերային թատրոնի դերակատար Արշալույս Հարությունյանը: Ի դեպ, այս ֆիլմն Արշալույսի առաջին աշխատանքն է, որի պրեմիերային նա շատ երկար էր սպասել: