Բեւեռացումն աճում է

02/06/2011

Տնային տնտեսությունների մեկ տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության 39 տոկոսը, ինչը հաստատում է ֆինանսական ճգնաժամից հետո երկրագնդի հարուստ ու աղքատ մարդկանց կարողությունների հետզհետե աճող տարբերությունը: Նման գնահատական է հրապարակել ամերիկյան The Boston Consulting Group սոցիոլոգիական ընկերությունն իր վերջին հետազոտության արդյունքում: Վիճակագրության համաձայն` 1 մլն դոլարից ավելի եկամուտ ունեցող տնային տնտեսությունների թիվը 2010-ին ամբողջ աշխարհում 12 տոկոսով աճել է: Չնայած ԱՄՆ-ը հանդիսանում էր ֆինանսական ճգնաժամի էպիկենտրոն, միլիոնատեր ընտանիքների ամենամեծ թիվը (5220) 2010-ին գրանցվել է հենց ԱՄՆ-ում: Նախորդ տարվա համեմատ` ԱՄՆ-ում այդ ցուցանիշի աճը կազմել է 1,3 տոկոս: Երկրորդ տեղում է հայտնվել Ճապոնիան (1530), իսկ երրորդում` Չինաստանը (1110): Մեկ միլիոն դոլար եկամտով տնային տնտեսությունները զգալիորեն աճել են մասնավորապես Ասիայի զարգացող երկրներում, որտեղ 2010-ին գրանցվել է 2,9 տոկոս աճ. Սինգապուրը, որտեղ տնային տնտեսություններն ունեն 1 մլն եւ ավելի ակտիվներ, շրջանցել է անգամ Շվեյցարիան եւ Ծոցի նավթով հարուստ երկրները: