Վրաստանի ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» առաջնորդ Նինո Բուրջանաձեն երեկ հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել իր ամուսինը` Բադրի Բիցաձեն։ «Դեռ նրան հարցեր չկան, եւ նա իրավունք ունի ուշքի գալ տեղի ունեցածից հետո: Բայց նա կհայտնվի, երբ պետք լինի»,- հայտարարել է Բուրջանաձեն: Նշենք, որ Բադրի Բիցաձեն ձերբակալվել է մայիսի 26-ին Հայաստանի հետ սահմանին: Նրան մեղադրանք է ներկայացվել անցած շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցած բախումների առնչությամբ: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Դատախազության տարածած հաղորդագրությունում ասված է, որ Բիցաձեն ստեղծել է ռազմականացված խմբավորումներ եւ բողոքի ցույցի ժամանակ հարձակում է կազմակերպել ոստիկանների վրա: