Մտահոգ են

30/05/2011

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել շաբաթ օրը Մոսկվայում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների կազմակերպած ակցիայի ցրման առնչությամբ եւ Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ավելի հետեւողական լինել իր քաղաքացիների հիմնարար իրավունքներից մեկի` հավաքների ազատության իրավունքի պաշտպանության հարցում: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները նշել է, որ Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է եւ՛ համասեռականների շարժման աջակիցներին, եւ՛ հակառակորդներին: Ձերբակալվածների թվում է եղել նաեւ ԱՄՆ մի քաղաքացի, ով փորձել է միանալ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպաններին: