Աբխազիայի բնակիչների համար նախագահ Սերգեյ Բաղապշի մահն անսպասելի եւ ցնցող էր: Սերգեյ Բաղապշը Մոսկվայում տարած թոքերի վիրահատությունից հետո կյանքի 63-րդ տարում վախճանվել էր մայիսի 29-ին: Ըստ հանրապետության Սահմանադրության` մինչեւ նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայի նախագահի պարտականությունները երեք ամիս ժամկետով կկատարի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը: «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում 73-ամյա սուխումցի Ալբերտ Վարդանյանն ասել է. «Բաղապշը հայերի մոտ մեծ հեղինակություն ուներ, նա նույնիսկ մի քիչ հայերեն էր հասկանում»: