«Պրեսսինգ ակումբը» հրավիրում է դասընթացների

27/05/2011

Դասընթացները, որոնք կվարի պրոֆեսիոնալ մասնագետը, նախատեսված են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, ուսանողների, մասնագիտական առանձին խմբերի համար:

Արման Նավասարդյան
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան

Ծրագիրը ներառում է երկու դասընթաց հետեւյալ թեմաներով.

1. Մարդկային հաղորդակցության արվեստը եւ հոգեբանական ասպեկտները:
2. Խոսքային (վերբալ) եւ ոչ խոսքային (ոչ վերբալ) հաղորդակցության ձեւերն ու մեթոդները:
3. Հմայք եւ խարիզմ:
4. Լոյալիզմը եւ լոկալիտիսը քաղաքական-հասարակական կյանքում:
5. Հումորը` հաղորդակցության միջոց:
6. Սուտը` որպես սոցիալ-քաղաքական եւ հասարակական կատեգորիա:
7. Գրավոր խոսքի առանձնահատկությունները քաղաքական-պաշտոնական հաղորդակցության մեջ:

Դասընթացների օրերը եւ ժամերը`

հունիսի 7 – ժ. 11:00-14:00,
հունիսի 9 – ժ. 11:00-14:00,
հունիսի 11 – ժ. 11:00-14:00:

Երեք դասընթացի արժեքը` 10.000 դրամ:

Ուսուցումը բաղկացած է տեսական մասից, վարժություններից, գործնական խաղերից, ունկնդիրների վարմունքի վերլուծություններից:

Դասընթացների արժեքը ներառում է նաեւ ընդմիջումների ընթացքում սուրճի եւ թեյի հյուրասիրություն, անհրաժեշտության դեպքում` CD կրիչներով ուսումնական ձեռնարկների, տպագիր աշխատանքային նյութերի, նոթատետրի տրամադրում: Ընդունվում են նաեւ կոլեկտիվ հայտեր:

Դասընթացների ավարտին տրվում է վկայական:

Տեղեկությունների եւ մասնակցության համար զանգահարել (010)584831, (010)522958, (091)206460, (093) 168 005: Ձեր հարցերը եւ մասնակցության համար հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` մայիսի 24: