News.am-ի աղբյուրի փոխանցմամբ` առաջիկա օրերին հնարավոր է ձերբակալվի ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավորներից մեկը, որը, ըստ աղբյուրի, հայտնի է նաեւ հանցավոր աշխարհի հետ իր կապերով: Կայքի տեղեկություններով` պատգամավորին ներկայացվելու է Հայաստան մեքենաների ներմուծման հետ կապված ֆինանսական խարդախությունների, մի շարք աղմկահարույց քրեական գործերի, այդ թվում նաեւ` Հայաստանի մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի դեմ մահափորձի հետ կապի մեղադրանք: Նույն աղբյուրի հավաստմամբ` աղմկահարույց գործի շղթան կարող է հասնել մինչեւ Ոստիկանություն, արդյունքում` աշխատանքից հնարավոր է ազատվեն բարձրաստիճան ոստիկաններ: