Երեկ Հայաստանի դպրոցներում չի հնչել վերջին զանգը, քանի որ 12-ամյա կրթական համակարգի անցնելու պատճառով այս տարի շրջանավարտներ չկան: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախօրեին Գյումրիում ասել է, որ Հայաստանում ուսանողի ճգնաժամ է, քանի որ շրջանավարտ չկա. «Այս տարի դպրոցները շրջանավարտ չեն տալիս, հետեւաբար` բուհ ընդունվողների թիվը քիչ է լինելու: Հիմնականում դիմելու են զինծառայությունն ավարտած պատանիները, նրանք, ովքեր անցած տարիներին դուրս են մնացել»,- ասել է նա: