News.am-ին հաջողվել է պարզել այն անձի անունը, ով օրերս տեղի ունեցած`ԵՄ-Հայաստան խորհրդաժողովի ժամանակ հեռախոսով պոռնո լուսանկարներ էր դիտում: Նա, ըստ կայքի աղբյուրների, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանն է: Վերջինս նախկինում զբաղեցրել է Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնը: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից կայքին հայտնել են, որ դիտել են այդ դրվագը պատկերող տեսագրությունը, սակայն ոչ հերքել են, ոչ էլ հաստատել են, որ պատկերված անձը Արմեն Գեւորգյանն է: Նախարարությունից փոխանցել են, որ Արմեն Գեւորգյանը Հայաստանում չէ, մեկնել է Մոսկվա` գործուղման, եւ խոստացել են այդ հարցի վերաբերյալ համապատասխան մեկնաբանություն տալ նախարարի հետ ճշտելուց հետո: