Դասախոսություն կկարդա

26/05/2011

Ամերիկյան համալսարանում մայիսի 26-ին տեղի կունենա լրատվամիջոցների օրենսդրություն եւ ժողովրդավարություն թեմայով դասախոսություն, որը կարդալու է լրատվական էթիկայի եւ իրավագիտության պրոֆեսոր Դոկտոր Ջեյն Ի. Քիրթլին, ով դասավանդում է Մինեսոտայի համալսարանի Սիլհայի անվան ժուռնալիստիկայի ու զանգվածային լրատվության ֆակուլտետում: Նա միաժամանակ Սիլհայի անվան լրատվական էթիկայի եւ իրավունքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն է: