Բրինձը` հաց

26/05/2011

Ճապոնացիների համար բրինձը միայն սնունդ չէ: Նրանք կարծում են, որ դրանում է թաքնված երկարակեցության գաղտնիքներից մեկը: Ճապոնական հացկերույթների ժամանակ բրինձը նաեւ հաց է: Բրնձի 150 գրամի մեջ ճարպերը ոչ ավելի են, քան հացի 1/3-ում, փոխարենը` սպիտակուցն այնքան է, որքան 1բաժակ կաթի մեջ, կալցիումն այնքան է, որքան 1 լոլիկի մեջ, մագնեզիումը`որքան ծնեբեկի 5 ցողունի մեջ: Եփած բրնձի օգտակար բաղադրիչների ցանկում են նաեւ B եւ E խմբի վիտամինները, երկաթը: