«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով: Այս մասին երեկ ԱԺ-ում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Իհարկե, մենակ ենք գնալու, ինչի՞ մասին է խոսքը, դա արդեն ասել ենք: Հզոր ուժերը… Եթե մենք երկրորդ ուժն ենք, փոքրերը պետք է միանան մեծերին»,- ասել է Գ. Ծառուկյանը: Հարցին, թե միգուցե նախագահական ընտրություններին էլ միայնակ մասնակցի ԲՀԿ-ն, Գ, Ծառուկյանը ծիծաղելով պատասխանել է. «Մնացածը` մյուս դասին»: