Նաեւ միակողմանի

23/05/2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հավանության կարժանացնի Պակիստան նոր ներխուժում իրականացնելը, եթե այդ երկրում ԱՄՆ-ը գտնի ահաբեկչական խմբավորման մեկ այլ առաջնորդի: Հարցին, թե ի՞նչ կանի ԱՄՆ-ը, եթե պարզվի, որ «Ալ-Ղաիդայի» ղեկավարներից մեկը կամ թալիբների առաջնորդ մոլլա Օմարը թաքնվում են Պակիստանում կամ մեկ այլ ինքնիշխան տարածքում, Օբաման պատասխանել է, թե Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում միակողմանի գործողություններ կիրականացնի: Պակիստանի նախագահի մամուլի խոսնակը Օբամայի հայտարարություններին ի պատասխան` ասել է. «Մենք պետք է զերծ մնանք միակողմանի գործողություններից եւ սեւեռվենք ահաբեկչությունը դիմագրավելուն ուղղված համագործակցության վրա»: