Կասկածելի է

20/05/2011

Ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը` անդրադառնալով Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկի հայտարարությանը, թե Վրաստանը կարող է կարեւոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ասել է, թե դա Թբիլիսիին արված նուրբ հաճոյախոսություն է: «Դա անիրատեսական եւ կասկածելի է: Ինչպե՞ս Վրաստանը կարող է ազդել ղարաբաղյան կարգավորման վրա, երբ ինքն էլ նման խնդիրներ ունի: Վրաստանն ինքն է բախվել նման խնդիրների եւ ընդհանրապես ի վիճակի չէ օգնել կարգավորմանը: Եթե փորձի իսկապես միջամտել եւ ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորում պահանջել, Ջավախքի հայերն անմիջապես կապստամբեն, եւ երկիրը ստիպված կլինի նոր խնդիր լուծել»,- ասել է Մամեդովը: