Քլինթոնի հետ

20/05/2011

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այսօր Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում: Նախատեսված են նաեւ Նալբանդյանի հանդիպումները ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Իսկ մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին: