Գործուղեցին ընդդիմություն

20/05/2011

Երեկ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմինը, որտեղից գործուղված էր ՌԴ խորհրդարանի Վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովը, որոշում է կայացրել ետ կանչել նրան: Պատճառն իշխող «Եդինայա Ռոսիայի» դեմ վերջերս Միրոնովի կողմից անընդհատ հնչող քննադատությունն է: Իսկ երեկ քվեարկությունից առաջ Միրոնովն ասել էր, թե պատրաստվում է ընտրվել Պետդումայի պատգամավոր: Ի դեպ, երեկվա ասուլիսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել էր, թե նորմալ երեւույթ է, երբ իշխող կուսակցությունն իրացնում է մեծամասնության իր առավելությունները եւ հրաժարվում իրեն քննադատողներից: Նաեւ ասել էր, թե Միրոնովը կարող է տեղ զբաղեցնել ընդդիմությունում: