«Կարծում եմ` Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել տարածաշրջանում, ոչ թե արտաքին խաղացողների մասնակցությամբ: Այդ պատճառով մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ բանակցությունները, որոնք շարունակվում են 2008 թվականից: Այլ ճանապարհ, որը կբերի խնդրի լուծման, չկա»: Այս մասին ադրբեջանական «Trend» գործակալությանն ասել է Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսը, ով մայիսի 16-19-ին պետական այցով լինելու է Բաքվում: Նաեւ հավելել է, թե Չեխիան հետեւում է ԼՂ հակամարտության խաղաղ լուծման գործընթացի հետ կապված իրադարձությունների զարգացմանը, թեեւ ուղիղ կերպով ներգրավված չէ այդ գործընթացում։