ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպմանը քննարկվել են Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մ. Յովանովիչը շնորհակալություն է հայտնել Ա. Հովսեփյանին` արդյունավետ համագործակցության համար, եւ տեղեկացրել, որ շուտով հրաժեշտ է տալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին: Աղվան Հովսեփյանը նույնպես շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ կատարած աշխատանքների, ձեռքբերումների համար եւ մաղթել նոր հաջողություններ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ: