«Ես դեռ չեմ գնում, եւ մենք շարունակում ենք մեր աշխատանքը»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Հիշեցնենք, որ դեսպան Մարի Յովանովիչը հունիսին ավարտում է իր եռամյա դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նա վերադառնալու է Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը: «Մենք ունենք դեսպանատուն, մեր անձնակազմը, որը բազմաթիվ ծրագրեր եւ նախագծեր է իրականացնում Հայաստանում, նրանք աշխատում են բոլոր ոլորտներում` անվտանգության, տնտեսական զարգացման, բոլոր կարեւորագույն ոլորտներում: Միշտ էլ հնարավոր է ավելին անել, եւ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ` ի դեմս Հայաստանի ժողովրդի, Հայաստանի կառավարության եւ, ինչո՞ւ չէ, նաեւ մասնավոր հատվածի հետ»,- ասել է դեսպան Յովանովիչը: